Մուկուչյանը կհեռանա միայն այդ գործն անելուց հետո
Ամենայն հայոց այվազովսկի` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այս տարի Այվազովսկու հմտությամբ նկարելու է հանրաքվե 2020-ը:
Այն պատմության մեջ մտցնելով որպես ամենաանօրինական և Հայաստանի երեսնամյա պատմության մեջ առաջին հակասահմանադրական իրողություն: Տիգրան Մուկուչյանն, ով համաձայնել է նորերին ծառայել այնպես, ինչպես նախկիներին, լինելով իր գործի գիտակ, վստահաբար, Փաշինյանին հավատացրել է. այս հանրաքվեի համար կաշխատի այնպես, ինչպես աշխատում էր հանրապետականների համար ու կապահովի իշխանության համար բաղձալի արդյունք ու քանի որ Մուկուչյանն իր ապահոված ամեն մի հաջողված արդյունքից հետո արժանանում էր նախկին կոռումպացված իշխանությունների շնորհակալանքին, դրան սովոր լինելով պետք է ակնկալիք ունենա նաև նոր իշխանություններից:Ինտրիգն այստեղ է. իսկ պատրաստ է արդյոք տալ Փաշինյանը որևէ բան, չէ որ նա սովոր է մշտապես վերցնել, վերցնել բոլորից մեծից և փոքրից, Փաշինյանը սովոր է ոչ միայն վերցնել այլ նաև քցել, իսկ նրանից քցվածները շատ են, ուստի Մուկուչյանը պետք է զգույշ լինի, որ չհամալրի Փաշինյանից քցվածների շարքերը:
Հեռու չէ այն օրը երբ Մուկուչյանը կհեռանա, գուցե դառնա նաև մեղադրյալ, երբ այլևս իր ծառայություններով էլ վարչապետին պետք չգա:
NewsPress.am