Արթուր Ալեքսանյանը հաղթեց 2 րոպեում և դուրս եկավ կիսաեզրափակիչ. ԵԱ
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 2 րոպում հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլովին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: 97 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում գոտեմարտի առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիվ տվեց բուլղարացի ըմբիշին եւ Ալեքսանյանի ներքեւից աշխատելու հնարավորություն տվեց: