Լոռիում 32-ամյա պայմանագրային զինծառայողն ավտոմեքենայով կողաշրջվել է. նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ. Shamshyan.com (ֆոտո)
Երեկ՝ փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Սայադ Աբովյանը իր վարած ГАЗ 31105 մակնիշի 36 OV 039 համարանիշի ավտոմեքենայով Բազում գյուղի մոտակայքում գտնվող N զորամասի հսկիչ անցագրային կետ չհասած՝ կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Աբովյանը բուժզննության նպատակով դիմել է Վանաձորի զինվորական հոսպիտալ:
Կայքի տեղեկություններով՝ ճանապարհը եղել է մերկասառույց, և պատասխանատուները ոչ մի միջոց չեն ձեռնարկել ճանապարհը աղ ու ավազով պատելու ուղղությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում