Աշխատավարձ չստացած ուսուցիչները մինչև փետրվարի 15-ը կստանան․ ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարությությունը պարզաբանում է տարածել սոցիալական ցանցերում տարածված այն հրապարակումների վերաբերյալ, թե կան մանկավարժներ, որոնք մինչ օրս աշխատավարձ չեն ստացել:
Պարզաբանման մեջ ասվում է.
«Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ ՀՀ դպրոցների մեծամասնությունում ուսուցիչներն արդեն ստացել են իրենց աշխատավարձը։ Առանձին դպրոցներում, որտեղ ուսուցիչները դեռևս չեն ստացել աշխատավարձ, այն կստանան մինչև փետրվարի 15-ը՝ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով»: