Կոուտինյոն չի ցանկանում վերադառնալ «Բարսելոնա»
Մյունխենի «Բավարիա»-ի բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն չի ցանկանում վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»։ Այս մասին տեղեկանում ենք Catalunya Radio-ից։
Կոուտինյոն արդեն կապ է հաստատել կատալոնական ակումբի հետ և նշել, որ ցանկանում է հաջորդ տարի ևս մնալ Գերմանիայում։
«Բավարիա»-ն պատրաստ է պահպանել Կոուտինյոյին, սակայն նրա համար պատրաստ չէ վճարել 120 միլիոն եվրո։ Մյունխենցիները ցանկանում են վճարել 80 միլիոն եվրո։