Միլա Յովովիչի նորածին դուստրը տառապում է ծանր հիվանդությամբ
Դերասանուհի Միլա Յովովիչը խոսել է իր նորածին աղջկա՝ Օշինի հիվանդության մասին։ Այս մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում։
Յովովիչը նշել է, որ աղջիկը հիվանդ է դեղնախտով և ծննդյան առաջիկա օրերին նա միշտ եղել է բժիշկների վերահսկողության տակ։ Դերասանուհին նշել է, որ ամեն անգամ ցավ է ապրում, որ տեսնում է իր երեխայի քերծված ոտքերը, որն առաջացել է արյան անալիզ վերցնելիս։
Հիշեցնենք, որ Յովովիչը իր 3-րդ դստերն ունեցավ փետրվար ամսին։