Հենրիխ Մխիթարյանի կարիերան անորոշ է. հռոմեական ակումբը չի ցանկանում պահել նրան
Իտալական «Ռոմա»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Անգլիական սպորտային մամուլը գրում է, որ հռոմեական ակումբը չի ցանկանում պահել Հենրիխին, քանի որ նրա տրանսֆերի համար անգլիական ակումբը ցանկանում է բարձր գումար։
Լոնդոնի «Արսենալ»-ն իր հերթին չի ցանկանում թիմում պահել Մխիթարյանին և արդյունքում նրա ապագան մնում է անորոշ և մշուշոտ։
Ընդգծենք, որ Մխիթարյանն այս մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման և խփել 4 գնդակ։