Վերաքննիչ դատարանը կալանքից ազատ արձակեց Նորայր Փանոսյանին
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ կալանքից ազատ արձակեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին: Այս մասին գրառում է արել Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
Նշենք, որ հունվարի 9-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը և երկրորդ անգամ կալանավորել Փանոսյանին: