ԱՄՆ-ն կստեղծի աշխարհի ամենահզոր միջուկային զենքը․ Դոնալդ Թրամփ
Վաշինգտոնը կստեղծի աշխարհի ամենահզոր միջուկային զենքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանգապետերի առջև ունեցած ելույթում, որը եթեր է հեռարձակել PBS հեռուստաալիքով:
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ քանի դեռ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը միջուկային զենքը վերահսկելու պայմանագրեր չունեն, Միացյալ Նահանգներն այլընտրանք չունի, քան ստեղծել հզոր միջուկային զինանոց:
«Մեզ համար միակ ճանապարհը աշխարհում ամենահզոր միջուկային ուժեր ստեղծելն է», - մեջբերել է Թրամփը:
Նախագահի խոսքով՝ ռուսական և չինական կողմերը պատրաստ են բանակցությունների: Սակայն, մինչդեռ այս հարցում հստակ պայմանավորվածություն չկա, միջուկային տերությունները միլիարդավոր դոլարներ են ծախսում զենքի վրա, ասել է Թրամփը։