Ասենք չտվեցինք, չեն կանգնելո՞ւ, մենք կարողանալո՞ւ ենք վերահսկել, ո՛չ․ Մարությանը կայանատեղիներ տրամադրելու մասին (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաջ գիտակցում է, որ տնտեսվարող սուբյեկտները, վարձակալած կայանատեղիներն անբարեխիղճ են օգտագործում, բայց միևնույն ժամանակ նկատում է, որ չեն կարող չերկարացնել վարձակալության պայմանագիրը։
«Առաջինը ես եմ ասել՝ ինչի՞ ենք վերցնում 3 ավտոմեքենայի կայանման գումար, եթե այնտեղ օրինակ 10 մեքենա, ու ինձ իրավաբանները պատասխանել են, որ օրենքի բաց է։ Ես 3 մլն չէի վերցնի, 6 մլն կվեցնեի, 10 մլն կվեցնեի ու բյուջեն մուտք կանեի, բայց եթե օրենքը թույլ չի տալիս, մենք ի՞նչ անենք»,- իր հարցն ուղղեց նա խմբակցությունների անդամներին, ովքեր դեմ էին վարձակալությամբ տրամադրված կայանատեղիների պայմանագրերի ժամկետները երկարացնելուն։
Հայկ Մարությանը նկատեց, որ քննարկվում է վարձակալությամբ տալ-չտալու տարբերակը, ու առաջ քաշեց այն թեզը, թե ինչ կլինի չտալու դեպքում։
«Չտվեցի՛նք, չեն կանգնելո՞ւ էդտեղ, մենք կարողանալո՞ւ ենք վերահսկել, ո՛չ։ Այնպես որ տալ-չտալու մասին խոսելիս պետք է մտածել հետևանքների մասին»,-ասաց Մարությանը։
Մանրամասները՝ տեսանյութում