Ի՞նչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն Սահմանադրության հանրաքվեի մասին. Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցը (տեսանյութ)

Այս թեմայով
- Գագիկ Ծառուկյանը աջակցություն է ցուցաբերել տներից զրկված շուռնուխցի ընտանիքներին (տեսանյութ)
- Իմ համար անընդունելի է հասարակության ներսում սևերի ու սպիտակների բաժանումը. ես մշտապես լինելու եմ Հայաստանի ամենաջերմ և հյուրընկալ Գյումրիի և գյումրեցու կողքին. Գագիկ Ծառուկյան
- ՍԴ-ն մերժել է Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունել. 168.am
- «Իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ սարսափում են ինձանից». Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ից ուղերձ էր հղել հանրահավաքի մասնակիցներին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում անդրադարձել է Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշմանը, խոսել ներքաղաքական, տնտեսական և հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրների մասին:
Անդրադառնալով հարցին, թե ԲՀԿ-ն հանրաքվեի ո՞ր ճամբարում է լինելու՝ «այո»-ի, թե «ոչ»-ի՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ հարցի պատասխանը հայտնի է դառնալու կուսակցության քաղաքական խորհրդի նիստում:
Ծառուկյանը նաև խոսել է հանրաքվե անցնացնելու որոշումը ՍԴ-ում վիճարկելու հնարավորության մասին և ընդգծել` «Քանի որ ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, ուստի մենք ձեռնպահ ենք մնացել»: