Դե ֆակտո, խախտում են կարգը, իսկ մենք երկարացնում ենք նրանց կայանատեղիների վարձակալության պայմանագիրը (տեսանյութ)
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը շրջել է Երևանի փողոցներում ու պարզել, որ մի քանի մեքենաների չափով տրամդրված կայանատեղիներում կայանվում են կրկնակի, որոշ դեպքերում նաև եռակի անգամ ավելի մեքենաներ՝ խախտելով կարգն ու խաթարելով երթևեկությունը։
Երևանի ավանգանու նիստում, վարձակալությամբ մեքենաների կայանատեղիներ տրամադրելու ժամանակահատվածն ավելացնելու մասին հարցի քննարկման ժամանակ, Միքայել Մանրիկյանը ցույց տվեց նկարներ, որտեղ կայանատեղիներում մեքենաները փակել են երթևեկությունը։
Նա նկատեց, որ քաղաքապետարանի կողմից ներկայացված ցանկում, իհարկե, կան բարեխիղճ սուբյեկտներ, սակայն նրանց մեծ մասը խախտել են օրենքը տարիներ շարունակ ու նպատակահարմար չէ ավելացնել նրանց տրամադրված կայանատեղիների ժամկետները։
«Դե ֆակտո, մենք ունենք խախտում ու հիմա երկարացնում ենք նրանց վարձակալության պայմանագիրը»,- ասաց Մանրիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում