Մարությանը խոսել է Մուկուչյանի հետ՝ առանձին հարցաթերթիկով Երևանում հանրաքվե անցկացնելու մասին (տեսանյութ)
Երևան քաղաքի ավագանու նիստում քննարկվում է վարձակալությամբ մեքենաների կայանատեղիներ տրամադրելու հարցը։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից նկատեցին, որ հարցը փոքր-ինչ վիճահարույց է և առաջարկվեց այն դնել հանրաքվեի՝ հետևյալ հարցադրմամբ՝ համաձա՞յն են արդյոք երևանցիները, որ քաղաքապետարանը վարձակալությամբ կայանատեղիներ տրամադրի։
Այս միտքը դուր եկավ քաղաքապետ Հայկ Մարությանին։ Ավելին, նա նշեց, որ Երևանի հանրաքվեի հետ կապված թեմայի շուրջ նույնիսկ խոսել է արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ։
«Քանի որ շուտով համապետական հանրաքվե է լինելու, ես խոսել եմ Մուկուչյանի հետ ու ասել, որ մենք մեր քաղաքի հանրաքվեն անցկացնեինք առանձին թերթիկով, բայց, ցավոք, Մուկուչյանն ասաց, որ դա հնարավոր չէ»,- ասաց Հայկ Մարությանը։
Մանրամասները՝ տեսանյութում