Թուրքիան Իդլիբում կրակ է բացել
Թուրքիան կրակ է արձակել սիրիական Իդլիբ նահանգի Սարակիբ քաղաքի վրա, որն անցել էր սիրիական բանակի վերահսկողության տակ օրեր առաջ: Այդ մասին հայտնում է արաբական Al Jazeera հեռուստաալիքը:
Նշվում է, որ թուրքական զորքերն օգտագործել են ծանր հրետանային տեխնիկա: Պայթյունը տեղի է ունեցել Սարաքիբ քաղաքում և նրա շրջակայքում:
Բացի այդ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, սիրիական ընդդիմության զինված խմբավորումները, թուրքական հրետանու քողի տակ, Իդլիբ նահանգի արևելքում հարձակվել են կառավարական բանակի ստորաբաժանումների վրա: Այլ տեղեկություններ դեռևս չեն նշվում: