Կարիմ Բենզեման՝ «Ռեալ»-ի պատմության ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստ
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման հերթական գոլային փոխանցումն է կատարել Իսպանիայի առաջնության «Օսասունա»-ի դեմ խաղում, որում Արքայական ակումբը հաղթեց 2-1 հաշվով։
Այս գոլային փոխանցումը Բենզեմայի՝ «Ռեալ»-ում անցկացրած խաղերում 132-րդն էր։ Այսպիսով Բենզեման դարձավ ակումբի պատմության ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը։
Այս մրցաշրջանում նա դարձել է 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։