Սերխիո Ռամոսը թարմացրեց իր սեփական ռեկորդը
Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսն Իսպանիայի առաջնությունում անցկացրեց իր 440-րդ հանդիպումը։
Այսպիսով նա շրջանցեց Արքայական ակումբի նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Հիերոյին և դարձավ ակումբի պատմության մեջ 5-րդը, ով ամենաշատ հանդիպումներն են անցկացրել։
Հիշեցնենք, որ այդ ցուցակը գլխավորում է «Ռեալ»-ի նախկին լեգենդար հարձակվող Ռաուլը՝ 550 խաղով։