Զեմպերօպեր բալը բացեց համաշխարհային օպերայի հայ գերաստղ Ռուզան Մանթաշյանը, ի հեճուկս ազերի երգչի. ԵՀՄՖ
ԵՀՄՖ֊ի, նրա նախագահության և հատկապես նսխագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի շնորհիվ կայացած մեծ հաղթանակը պսակեց աննախադեպ հաջողությամբ. Դրեզդենում երեկ կայացած Զեմպերօպեր բալը բացեց համաշխարհային օպերայի հայ գերաստղ Ռուզան Մանթաշյանը, ի հեճուկս ազերի երգչի՝ Եյվազովի և նրա հովանավորների՝ Ալիևի ընտանիքի։ Կատարումն առաջացրեց բուռն օվացիաներ և մնաց պատմության մեջ, որպես մեծ ձեռքբերում, երբ մշակույթը հաղթեց քաղաքականությանը։
Այո, արդյունքն այլ կլիներ, եթե հայ ոգին վայրկյան իսկ ընկրկեր և արդեն կայացած գերմանացի կազմակերպիչների անարդարացի վճիռը չբեկանվեր մեր կողմից։
Շնորհավորում ենք սիրելի Ռուզանին և ողջ հայ ազգին ու առաջարկում ենք հմայվել մեր գերաստղին ունկընդրելով.