Հայաստանը «ճտոյի դուքյանը» չի, առավել ևս Բուքիքիոյի վկաների «դուքյանը» չի. Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի դիրքորոշմանը՝ կապված Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ ու հանրաքվեի հետ․
«Երբեմն կարող ա տպավորություն ստեղծվի, որ մեր սահմանադիրը ոչ թե ժողովուրդն ա, այլ Ջիանի Բուքիքիոն կամ ԵԽԽՎ, ԵՄ, ԵԺԿ, ԽԾԿ տարբեր համազեկուցողներ։ Քանի՞ առանցքային օրենք ա հանձնվել սահմանադրի դատին։ Քանի՞սն ա դրական լույսի ներքո ներկայացվել, եթե Բուքիքիոն ու «մեր միջազգային գործընկերները» դրանք հաստատել են։
Դեռ ավելին, երբ Բուքիքիոյի ու սահմանադրի կարծիքները բախվել են, ո՞ւմ տեսակետն ա հաղթել։ Ո՞վ ա Բուքիքիոն։ Բուքիքիոն 2009-ից Վենետիկի հանձնաժողովի ղեկավարն ա, որը հաստատել ա Հրայր Թովմասյանի գրած սահմանադրությունը։ Ես կարո՞ղ եմ կասկածով վերաբերվել նրա մասնագիտական որակներին կամ անաչառությանը, եթե դրական եզրակացություն ա տվել մի բանի, որը մեզ ամեն քայլափոխի քաղաքական ճգնաժամի ա հանգեցնում։ ԵՎ ընդհանրապես, թե ոնց ենք մենք ապրելու, մեծապես որոշել ենք ոչ թե մենք, այլ նրա հանձնաժողովը։
Հիմա էլ, ու վերջին տարիներին ավելի ինտենսիվ, եթե մի քաղաքական դերակատար փորձում ա մյուսին մի բան ապացուցի, վկայաբերում ա Բուքիքիոյի կարծիքը։ Նրա կարծիքը մեր երկրում, ժողովրդական լեզվով ասած, ժեշտ ա ծակում։ Որովհետև, ֆորմալ քաղաքականությամբ զբաղվողների համար սահմանադիրը անգրագետ Պողոսն ա, իսկ Բուքիքիոն՝ ՕՕՕՕՕՕ։ Մենք պետք ա սովորենք մեր հարցերը ինքներս լուծել։
Մենք կարող ենք սխալվել, բայց պետք ա սովորենք էդ սխալների համար պատասխանատվություն ստանձնել։
Հայաստանը «ճտոյի դուքյանը» չի։ Այն առավել ևս Բուքիքիոյի վկաների «դուքյանը» չի։»։