Զինեդին Զիդանը դժգոհ է Գարեթ Բեյլի մարզումներից
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գոհ չէ Գարեթ Բեյլի մարզումներից։ Այս մասին տեղեկանում ենք Marca- յից։
Ֆրանսիացի մասնագետը կարծում է, որ ուելսացին կոշտ վնասվածքից ապաքինվելուց հետո բավականաչափ չի աշխատում:
Հունվարի 22-ից Բեյլը չի խաղացել «Ռեալի» կազմում և արդեն բաց է թողել 4 հանդիպում:
Միևնույն ժամանակ Զիդանը չի բացառում, որ Բեյլը կվերադառնա մեկնարկային կազմ, եթե հանդես գա լավ։