Չինաստանի Ուհան քաղաքում մոտ 10 օրում կառուցվեց երկրորդ հիվանդանոցը
Երկրորդ մասնագիտացված հիվանդանոցը բացվել է Չինաստանի Ուհան քաղաքում `նոր կորոնավիրուսով վարակվածներին տեղավորելու համար։
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Լեյիշանհանի հիվանդանոցը կառուցվել է ռեկորդային ժամանակահատվածում` բառացիորեն 1,5 շաբաթվա ընթացքում: Բուժաշխատողների առաջին խումբն արդեն ժամանել է նոր հիվանդանոց, նրանք սկսել են նախապատրաստվել այն հիվանդների ընդունելությանը, որոնք այսօր ակնկալվում է տեղափոխել այստեղ:
Հիվանդանոցը բաժանված է 32 բաժանմունքի, որտեղ տեղադրվել են 1500 մահճակալներ: Յուրաքանչյուր հիվանդասենյակում, բացի ծանր հիվանդ հիվանդներից կլինեն ևս 2 հիվանդներ։ Մոտ երկու հազար բժիշկ կսպասարկի հիվանդանոցը: