Բարսելոնային պետք է ֆուտբոլիստ, ով կփոխարինի Մեսսիին․ Նեյմարը հենց այդ ֆուտբոլիստն է․ Ռիվալդո
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռիվալդոն խոսել է Նեյմարի վերադարձի մասին։
Նա մասնավորապես նշել է․ «Ակումբին պետք է գտնել ֆուտբոլիստ, ով կորոշի խաղի ընթացքը այն դեպքում, երբ չկա Մեսսին, կամ այդ իր օրը չէ։ Ակումբը պետք է գտնի ֆուտբոլիստի, ով կարող է օգնել Մեսսիին և փոխարինել իրեն և իմ տեսանկյունից Նեյմարը հենց այդ ֆուտբոլիստն է։
Հնարավոր է, որ ակումբը դիտարկում է այս ամռանը Նեյմարին թիմ վերադարձնել»։