Կորոնավիրուսից մահացել է առաջին ճապոնացին
Ճապոնիայի մի քաղաքացի, որը կասկածվում է կորոնավիրուս ունենալու մեջ, մահացել է Չինաստանի Ուհան քաղաքում։
Այս մասին հայտնում է Ճապոնիայի արտգործնախարարությունը։ Ճապոնացին հոսպիտալացվել էր ծանր թոքաբորբով: Նրա ՝ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը բարձր էր գնահատվում:
Նշվում է, որ եթե վարակի փաստը հաստատվի, սա կլինի կորոնավիրուսից ճապոնացու մահվան առաջին դեպքը: Մահվան ճշգրիտ պատճառը կորոշեն բժիշկները: