Զանգվածային ծեծկռտուք Ղազախստանում․ կա 8 զոհ և մի քանի տասնյակ վիրավոր
Ղազախստանի Ժամբիլ շրջանում զանգվածային ծեծկռտուքի արդյունքում զոհվել է 8 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Բախումների ընթացքում տուժել են նաև մի քանի տասնյակ մարդիկ: Ձերբակալվել է 47 քաղաքացի:
Ղազախստանի ՆԳՆ ղեկավար Երլան Տուրգումբաևի խոսքով՝ ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանություն, նրանցից առգրավվել է որսորդական երկու հրացան:
Ավելի վաղ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ Ղազախստանում փոխհրաձգությունների և զանգվածային ծեծկռտուքների հետևանքով երկրի հարավում գտնվող մի շարք բնակավայրերում կան զոհվածներ և վիրավորներ: