Ավելի քան 2 000 մարդ բուժվել է կորոնավիրուսից
Ավելի քան 2 000 մարդ բուժվել է 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսից: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 2063 մարդ: Ինչ վերաբերում է զոհերին, ապա նրանց թիվը հասել է 724-ի, մինչդեռ վարակակիրները 34 858-ն են:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Չինաստանին ֆինանսապես օգնել կորոնավիրուսի նոր տեսակի դեմ պայքարի հարցում:
Ինչպես նշվում է Պետքարտուղարության կայքում, ԱՄՆ-ն կարող է Պեկինին 100 մլն դոլար հատկացնել: