Բրազիլացի Կական նշել է, թե ո՞վ կհաղթի հաջորդ տարվա «Ոսկե գնդակը»
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կական նշել է, որ Նեյմարը կարող է դառնալ «Ոսկե գնդակի» հաջորդ տարվա դափնեկիրը։ Այս մասին տեղեկամնում ենք AFP կայքից։
Կական մասնավորապես նշել է․ «Իմ դիտարկմամբ նա կարող է հաջորդ տարի ստանալ մրցանակը։ Նա աշխարհում լավագույն խաղացողներից մեկն է։
Այս տարի նա իր թիմի հետ պիտի լուրջ հաջողություններ գրանցի բոլոր մրցաշարերում և դառնա իր թիմի հերոսը։ Եթե «ՊՍԺ»-ն հաղթի Չեմպիոնների լիգան, ապա Նեյմարը միանշանակ կստանա մրցանակը»։