Լերոյ Սանեն ամռանը կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»
«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Լերոյ Սանեն ամռանը կտեղափոխվի Մյունխենի «Բավարիա»։ Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից։
Գերմանացի ֆուտբոլիստն ակումբի ղեկավարությանը խնդրել է, որպեսզի վաճառեն իրեն։ Մյունխենյան ակումբը դեռ ամառվանից հետևում էր Սանեի շուրջ ստեղծված իրավիճակին։
Ընդգծենք, որ Սանեն այս պահին դեռ ապաքինվում է վնասվածքից։