Հանրաքվեի օրը կնշանակի երկրի նախագահը․ Մուկուչյան (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ օրենսդրական հարցերի շուրջ ընդհանուր քննարկումներ է ունեցել։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա դժվարացավ ասել, թե կոնկրետ երբ կլինի հանրաքվեն, որը երեկ՝ փետրվարի 6-ին, ԱԺ ամբիոնից խոստացավ վարչապետը, և հորդորեց մի փոքր սպասել։
«Երբ կնշանակվի հանրաքվեն, դրանից հետո կսկսվեն ԿԸՀ գործառույթները, այդ ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես միշտ, մանրակրկիտ պարզաբանումներ կտա բոլոր հարցերի վերաբերյալ»,- նշեց ԿԸՀ նախագահը՝ հավելելով, որ ըստ օրենքի 50-60 օրից շուտ չի լինի։
Մանրամասները՝ տեսանյութում․