ՃՈ-ն վարորդներին զգուշացնում է երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին տեղեկացրել է, որ Վարդենյաց լեռնանցքը (Սելիմ), իսկ Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար և խորհուրդ տվել երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:
ՃՈ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը (Սելիմ), իսկ Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Գեղարքունիքի և Շիրակի մարզերում ուժեղ քամու պատճառով առկա է բուք, ուստի, անվտանգության նկատառումներից ելնելով, վարորդներին խորհուրդ է տրվում նշված հատվածով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով»: