Լաուտարո Մարտինեսը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»․ ESPN
Իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը չի տեղափոխցի «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մասին տեղեկանում ենք ESPN-ից։ Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Օլե Գուննար Սուլշերը ցանկանում է ամռանը պայմանագիր կնքել մեկ հարձակվողի հետ և նա դիտարկում է Մարտինեսի տարբերակը։
Արգենտինացին իր հերթին չի ցանկանում տեղափոխվել Անգլիա, այլ ավելի շատ հակված է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակին։
Հիշեցնենք, որ 111 միլիոն եվրոյի դիմաց միլանյան ակումբը պատրաստ է բաց թողնել Մարտինեսին։