Ձնահոսք Վան քաղաքում. կա 41 զոհ և 84 վիրավոր
Թուրքիայում ձնահոսքի հետևանքով զոհերի թիվը հասնում է 41-ի: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Այս պահի դրությամբ կա 84 վիրավոր: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները: Հիշեցնենք,որ փետրվարի 4-ին Վան քաղաքում տեղի ունեցած ձնահոսքը մեծ վնասներ հասցրեց:
Մասնավորապես Վան-Բախչիսարա մայրուղով ընթանալիս ավտոբուսն ընկնելով ձնահոսքի տակ մոտ 40 մետր գլորվել էր: