Էս դահլիճից արյան հոտ է գալիս. Դուք էդ ժողովրդի վրա՞ եք ոտք մաքրում. Սասուն Միքայելյան (տեսանյութ)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը իրավական կողմը թողնելով, անդրադառնալով վերջին կայքային սայթաքումներին՝ «ոտք կմաքրենք», «Նիկոլիկ», նա ասաց. «Ես էլ կարող եմ ասել՝ Սերժիկ, Ռոբիկ, բայց էսքան ժամանակ ես ինձ թույլ չեմ տվել: Մենք Փաշինյանի հետ մի հարցի հետ չենք վիճում՝ երկրում հեռացել է այն իշխանությունը, որը բռնազավթել է ժողովրդի իշխանությունը. Էդ հարցի շուրջ ոչ մեկս իրավունք չունենք վիճվելու: Էս ժողովուրդը պրծավ, էս դահլիճից արյան հոտ ա գալիս՝ ինչքան էլ զարդարեն, տափակ, երկար, օվալաձև անեն: Կարեն Սերոբիչի արյունը տեսնելով՝ ես ինձ երդվել եմ՝ սրանց վերջը պիտի գա: Գնացեք, էս երկրի վրա ձեր արյունը չպիտի թափվի, աշխարհն էլ շուռ գա՝ էլ դուք իշխանության չեք գա: Էն, ինչ քանդելե ք էս տարիների ընթացքում, թողեք էս ժողովուրդը կառուցի»:
Նա ընդգծեց. «Ես հպարտ եմ, որ ամբողջ ՀՀ-ն և համայն հայությունը ընտրել է վարչապետ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, և հավատում է: Դուք էդ ժողովրդի վրա՞ եք ոտք մաքրում: Էդ ժողովուրդը մի հատ էլ քայլ անի Նիկոլի հետ, ոչ թե քո վրա ոտքեր կմաքրի, այլ կտրորի-կանցնի: Հեռացեք խաղաղությամբ»: