Գրիչի պատմությո՞ւնն է. Հրայր Թովմասյանին անիմաստ հերոս եք դարձնում. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 6-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվելու է «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Պարզ է՝ այսօր ամենահեշտը ՀՀԿ-ին հիշելն ու հայհոյելն է: Շատ դժվար է լինելու մեզ դիտարկել որպես Հրայր Թովմասյանի պաշտպան: Ես երբ 7 տարի կռիվ էի անում Հրայր Թովմասյանի դեմ, այսօրվա շատ հեղափոխականներ Հրայր Թովմասյանի շեֆերի աշխատակիցներն էին»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա հարց բարձրացրեց՝ ի՞նչ է եղել. «Գրիչի պատմությո՞ւնն է: Ժողովրդին ո՞ւր եք տանում, բա սևերի մեդիան սաղ օրը քարոզարշավի մեջ է լինելու, ինչո՞ւ եք օգնում Սերժ Սարգսյանին, սա ի՞նչ դավադրություն է: Դուք բացարձակ իշխանություն ունեք, ինչո՞ւ եք ժողովրդին տանում տեղամասեր: Հրայր Թովմասյանին անիմաստ հերոս եք դարձնում»: