Չինական Geely ընկերությունը կարտադրի հակավիրուսային ավտոմեքենաներ
Չինական Geely ընկերությունը որոշել է արտադրել հակավիրուսային ավտոմեքենաներ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Հետաքրքիր է, որ աշխարհն այս լուրին այլ արձագանք կտար, եթե չլիներ կորոնավիրուսը։
Մեքենան պիտի ունենա այնպիսի օդափոխման համակարգ, որը մեքենայի սրահում պիտի ապահովի մաքուր օդ։
Նշվում է նաև, որ TESLA ընկերությունը ունի նմանատիպ մոդել, որում մեքենայի սրահի մի շարք մասեր սպանում են վիրուսներն ու բակտերիաները, սակայն այս նոր մեքենան տալու է մեքենայի սրահի 100 տոկոս պաշտպանությունը։
Դեռևս չի նշվում, թե մեքենաները երբ պատրաստ կլինեն։