Ազգային անվտանգության քարտուղարը՝ բանակի սպանությունների ու «էլիտար» զորամասերի մասին (տեսանյութ)
Դեռևս կան ոլորտներ, որտեղ հաջողություններ չենք ունեցել, և փորձում ենք աշխատանքներ տանել։ Այդ մասին կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատսախանելով հարցին, թե ինչո՞վ են բացատրվում բանակում այդքան մեծ թվով սպանություններն ու ինքնասպանությունները, ինչպե՞ս են պատրաստվում կանոնակարգել խնդիրն ու ինպե՞ս է լինում, որ դեռևս գոյություն ունեն «էլիտար» զորամասեր։
«Խնդիրը մեր օրակարգում է, և բոլորիս համար ցավալի է ցանկացած միջադեպ։ Փորձում ենք աշխատանքներ տանել, բայց բանակում գոյություն ունեցող խնդիրների մի մասը միայն բանակի բարեփոխումներին նպաստելով չի լինի, քանի որ փորձը ցույց է տվել, որ քրեական մշակույթի դեմ պայքարը ևս խիստ կարևոր է։ Մենք կատարում ենք առավելագույնը»,- ասաց Ազգային անվտանգության քարտուղարը։
Ինչ վերաբերում է խնդրին, որ բոլոր պաշտոնյաների որդիները հայտնվել են միևնույն զորամասում, ապա Արմեն Գրիգորյանը նկատում է, որ խնդիրը իսկապես խորքային ու բազմաշերտ է, բայց գնում են լուծումների ճանապարհով։
«Խնդիրը ուշադրության կենտրոնում է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում