Փոքր ժամանակ մտածում էի, որ 35 տարեկանում Մադեյրոյում կլինեմ ձկնորս․ Ռոնալդու
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչ էր մտածում մանուկ հասակում այն մասին, թե ի՞նչ էր անելու ինքը 35 տարեկանում։ Նա մասնավորապես նշել է․
«Երբ ես փոքր էի, մտածում էի, որ 35 տարեկանում Մադեյրոյում կլինեի ձկնորս, բայց ձուկ կորսայի ոչ թե թանկ կարթով, այլ մատչելի կարթով։ Իմ մտքով անգամ չէր անցնում, որ ես կխաղամ նմանատիպ մեծ ակումբներում և կհաղթեմ այն ամենը, ինչ հաղթել եմ։ Չեմպիոնների լիգայի 6-րդ եզրափակիչը հնարավոր է։ Այն, որ ես «Յուվենտուսում» եմ, դա ինձ տալիս է մեծ շանս»։
Հիշեցնենք, որ երեկ Ռոնալդուն նշեց իր ծննդյան 35-րդ տարելիցը։