Հայտնի են այն ակումբները, ովքեր պատրաստ են գնել Մեսսիին
Ինչպես արդեն հաղորդել ենք, կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է հեռանալ ակումբից։ La Gazzeta dello Sport-ը հայտնում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել եվրոպական թոփ 5 ակումբներից մեկում։
Նշվում է, որ Մեսսիին կարող են գնել «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենտուսը», «Ինտերը», «ՊՍԺ»-ն և «Մանչեսթեր Սիթին»։
Նշվում է, որ այս պահին ակտիվորեն Մեսիի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում է Գվարդիոլայի թիմը։