Լիոնել Մեսսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնա»-ից. Gazzeta dello Sport
Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին կարող է լքել թիմը: Այդ մասին հայտնում է Gazzetta dello Sport իտալական պարբերականը:
Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա խաղացողը զայրացած է թիմում ստեղծված իրավիճակից և անհաջողություններից, որոնցում մեղադրում են հենց Մեսիին:
Կայքը նաև պնդում է, որ արգենտինացին դժգոհ է Էռնեստո Վալվերդեի փոխարեն նշանակված նոր մարզիչ Կիկե Սետիեից: