Հրթիռներ են արձակվել Դամասկոսի ուղղությամբ
Սիրիայի հակաօդային պաշտպանությունը խոցել է Դամասկոսի վրայով թռչող հրթիռներ: Այս մասին հաղորդել է SANA-ն:
Ըստ չհաստատված տեղեկությունների՝ Սիրիայի մայրաքաղաքում հրթիռների արձակումը իրականացվել է Գոլանի բարձունքների տարածքից, ինչպես նաև Լիբանանի օդային տարածքից:
Նշվում է, որ թիրախների մեծ մասը գնդակոծվել է ՀՕՊ-ի կողմից: Զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվել: