Մեսսին լավագույնն է պատմության մեջ. Նեյմար

Բրազիլացի հարձակվող Նեյմարը խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին: Այդ մասին հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստները միասին հանդես են եկել կատալոնյան թիմում, որտեղից Նեյմարը հեռացավ 2017 թվականին:
Հատկանշական է, որ 2019-ի ամռանը բրազիլացին կարող էր վերադառնալ, բայց տրանսֆերը տեղի չունեցավ: Մեսսիին համեմատելով Մբապեի հետ՝ Նեյմարը նշել է.
«Կիլիանը ֆենոմեն է: Նա ներուժ ունի դառնալու պատմության լավագույն խաղացողներից մեկը: Լեոյի հետ խաղալը յուրօրինակ փորձ էր, մենք ընկերներ դարձանք: Իմ տեսած բոլոր ֆուտբոլիստներից Մեսսին լավագույնն է պատմության մեջ »,- նշել է Նեյմարը: