Աշխարհի տարբեր երկրներում ավելանում են կորոնավիրուսով վարակման դեպքերը
Diamond Princess ճամփորդական նավի ևս տասը ուղևոր, որոնք փետրվարից 3-ից ճամփորդում են ճապոնական Յոկոհամա նավահանգստի մոտակայքում գտնվող ջրերում, հիվանդացել են կորոնավիրուսով: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությանը:
Վարակվածների քաղաքացիության մասին տեղեկությունները նշված չեն:
Նշվում է, որ այդ վարակակիրները կտեղափոխվեն Կանագավայի նահանգի հիվանդանոցներ:
Դրանից առաջ այս նավի տաս ուղևորները հոսպիտալացվել էին այն բանից հետո, երբ նրանք հայտնաբերեցին նոր տեսակի կորոնավիրուս: