Լոռու մարզում 3 տասնյակից ավելի քաղաքացիներ սննդային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոցներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է, ինչ Լոռու մարզի տարբեր բուժհաստատություններ են դիմել բազմաթիվ քաղաքացիներ՝ սննդային թունավորման ախտանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի Ստեփանավանի բժշկական կենտրոնում այս պահի դրությամբ բուժում է ստանում մոտ 15 հիվանդ, իսկ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող հիվանդների թիվն անցնում է 3 տասնյակը: Հիվանդների թվում կան բազմաթիվ մանկահասակ երեխաներ: