Գերմանիայում և Լյուքսեմբուրգում ջրհեղեղ է
Եվրոպայի մի շարք երկրներում ջրհեղեղ է: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ջրի մակարդակը անձրևների հետևանքով բարձրացել է Լյուքսեմբուրգում: Վատ վիճակ է երկրի միանգամից մի քանի քաղաքում:
Նույն վիճակն է նաև Գերմանիայի մի շարք քաղաքներում, որտեղ ջրի տակ են անցել բնակելի տների և շենքերի առաջին հարկերը:
Նշվում է, որ ջրի մակարդակը կշարունակի բարձրանալ և հասնել 1,5 մետրի: