Ամռանը Պոչետինոն կփոխարինի Սիմեոնեյին
Մադրիդի «Ատլետիկոն» կարող է ամռանը բաժանվել թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեյից:
Այս մասին տեղեկանում ենք AS սպորտային պարբերականից: Կայքը նշում է,որ ակումբը դիտարկում է Սիմեոնեյին փոխարինել Մաուրիսիո Պոչետինոյով:
Պոչետինոն ամիսներ առաջ իր հարցազրույցում ակնարկել էր,որ ցանկանում է Իսպանիայում աշխատել: Ընդգծենք,որ Պոչետինոյին ամիսներ առաջ «Տոտենհեմում» փոխարինեց Ժոզե Մոուրինյոն: