Լիոնել Մեսսին վնասվածքով է խաղում
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մասնակցում է խաղերին փոքր վնասվածքով:
32-ամյա արգենտինացին արդեն մի քանի շաբաթ է, ինչ ունի ազդրի խնդիրներ, բայց խաղում է, քանի որ կատալոնացիների հարձակումը թուլացած է՝ Լուիս Սուարեսի և Ուսման Դեմբելեի վնասվածքների պատճառով:
ESPN-ն նշում է, որ ակումբի բժիշկները լուրջ խնդիրներ չեն տեսնում, սակայն ընդգծում են,որ վնասվածքի չբուժելը առաջիկայում կարող է խնդիրներ առաջացնել: