Պեպ Գվարդիոլան Մանուել Նոյերին ցանկանում էր խաղադաշտ մտցնել որպես կիսապաշտպան. Ռումենիգե
«Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն ասել է, որ «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Բավարիայում» աշխատելու ժամանակ ցանկացել է Մանուել Նոյերին խաղադաշտ մտցնել որպես կիսապաշտպանի:
Այս մասին տեղեկանում ենք Bild-ից:
«Չեմպիոնների տիտղոսը նվաճելուց հետո Գվարդիոլան միտք ուներ Նոյերին դաշտ մտցնել որպես կիսապաշտպան: Ես կարողացա նրան ետ պահելայդ քայլից»-նշել է Ռումենիգեն: