Ոստիկանության բարեփոխումը սրանից հետո իմ ձեռքում է. Գալուստ Սահակյան (տեսանյութ)
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն «անհիմն բամբասանքներ» է համարում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ կասկածելու հիմքով բերման ենթարկելը։ Նա լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանություններ անել՝ նշելով, որ արդեն ամեն ինչ ասված է:
Գալուստ Սահակյանը նկատեց, որ իրենք պայքարում են ոչ թե ոստիկանության դեմ, այլ արդարության համար:
Լրագրողի դիտարկմանը, թե ինչու ոստիկանությունն այնպես չէին բարեփոխում, որ այսօր նման խնդիրների առաջ չկանգնեն, Գալուստ Սահակյանն ասաց. «Սրանից հետո իմ ձեռքում է, կբարեփոխեմ»։