Փաշինյանը յուրաքանչյուր ֆիասկոյից հետո նոր «մասկի շոու» է փորձում բեմադրել. Շարմազանով (տեսանյութ)
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելը զավեշտալի է համարում: Նա հիշեցնում է, որ Հայրապետյանն ինքը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե իրեն բերման ենթարկելու անհրաժեշտություն կա, ապա ջանքեր չծախսեն, քանի որ ինքը պատրաստ է ինքնակամ ներկայանալ առաջին իսկ հրավերի դեպքում:
Շարմազանովը նկատում է նաև, որ Հայրապետյանի տունը մի քանի անգամ խուզարկել են և ոչինչ չեն գտել: Նրա համոզմամբ, եթե նույնիսկ ինչ-որ զենք գտնեն նրա տանը, ապա դա օրինական կլինի:
«Վարչակարգը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խուճապի մեջ է: Նրա վախերն ահագնանում են, և յուրաքանչյուր ֆիասկոյից հետո նոր «մասկի շոու» է փորձում բեմադրել: Ճտիկով գրիչից հետո նա փորձեց Նարեկ Սամսոնյանին ու մյուսներին ձերբակալել, Արցախում ՀԴՄ-ի խայտառակ պատմությունից, ՍԴ հանդեպ իրականացվող ճնշումներից, Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունից հետո փորձում է հանրության ուշադրությունը շեղել՝ Հայրապետյանին բերման ենթարկելով»,- ասաց Շարմազանովը: