Սամիր Հանդանովիչը կոտրված մատով կխաղա միլանյան դերբիին
Իտալական «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը «Միլանի» հետ դերբիին հանդես կգա անգամ վնասվածքով։ Այս մասին տեղեկանում ենք La Gazzetta dello Sport կայքից։
35-ամյա դարպասապահը վնասվածքի պատճառով բաց կթողնի 3-4 շաբաթ, սակայն առաջիկա մարզմանը նա հանդես կգա հատուկ ձեռնոցներով, որից հետո պարզ կդառնա, թե արդյոք նա կխաղա դերբիին, թե՞ ոչ։
Հիշեցնենք,որ հանդիպումը կկայանա փետրվարի 9-ին։