Ուսման Դեմբելեն նորից վնասվածք է ստացել․ նա բաց կթողնի 2 շաբաթ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն նորից վնասվածք է ստացել և չի կարողանա վերադառնալ խաղադաշտ։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Ֆրանսիացին բաց կթողնի ամենաքիչը 2 շաբաթ։ Նա վնասվածք է ստացել երեկ մարզումների ժամանակ։
Այս մրցաշրջանում Դեմբելեն անցկացրել է ընդհամենը 5 հանդիպում և աչքի է ընկել 1 անգամ։