Մահեր,հիվանդներ,դուրս գրվածներ. կորոնավիրուսը թվերով
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 20438 մարդու, մահացել է 425 մարդ: Այս մասին հաղորդել է ՌԻԱ «Նովոստին» ՝ վկայակոչելով Չինաստանի առողջության պետական կոմիտեին:
Նշվում է, որ 20438 մարդուց 2788-ը գտնվում են ծանր վիճակում, 425-ը մահացել են, 632 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից:
Այսպիսով, վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է հիվանդության 3235 նոր դեպք: Փետրվարի 3-ին իշխանությունները հաղորդել են 17205 հիվանդների և 361 մահացածների մասին: Բացի այդ, հաղորդվել է կասկածելի կորոնավիրուսով ևս 23214 դեպքի մասին: